Արեգակը, կարմի՜ր արեգակը, Իր ճաճանչներն էր ուղարկում Երկնքից, ՈՒ բացվում էր ջինջ առավոտը, ՈՒ ծաղիկներն էին բացվում Նորից...
Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ, Որ ասեմ - ես սիրում եմ քեզ: (2)
Թռչյուններն էին ուրախ-զվարթ երգում, Տերևների շրշյունն էր լսվում, ՈՒ մեղմ քամին իր երգն էր երգում, Ես մտքով անցյալն էի գնում:
Բարև՜..
Իսկ ձեր բակում ոչինչ չէր փոխվել, Նույնն էին ծառերը ու առուն, Եվ այն ծայրի մթին անկյունում Նույն կոշկակարն էր թխկացնում:
Բարև՜...
|