Форма входа

Поиск

Статистика


Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Главная » Файлы » Тексты песен » Тексты Армянских песен

Էրեբունի-Երևան
01.05.2010, 15:44
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին,
Մեր նոր Անի :

Մեր փոքրիկ հողի,
Դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ,
Մեր քարե նազանք :

Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել,
բայց մնացել ես պատանի:

Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով , Երևա՜ն :

Մենք արյան կանչեր,
ՈՒնենք մեր սրտում,
ԱՆկատար տենչեր ,
ՈՒնենք դեռ շատ :

Մեր կանչն առանց քեզ ,
Իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք,
Տենչն էլ կսառչի :

Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :

Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով , Երևա՜ն :

Կյանքում ամեն սեր,
Լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ,
Քեզնով արբել :

Տաք է սերը մեր,
Շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր,
Ձիգ դարերիդ պես :

Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :

Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով , Երևա՜ն :

Երևան դարձա՜ծ,
Իմ Էրեբունի,
Դարեր ես անցել ,
Բայց մնացել ես պատանի :

Քո Մասիս հորով,
Քո Արաքս մորով,
Մեծանաս դարով , Երևան:
Категория: Тексты Армянских песен | Добавил: admin
Просмотров: 2441 | Загрузок: 0 | Рейтинг: 4.4/5
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]