Փահրադը մեռած, Շիրինն ասաց` ղարեն էրված իմ. Քաշվիլ է վարթը, մոդ չի թողնում, խարեն էրված իմ. Բըլբուլըն ասաց` վարթիս խաթրի քարեն էրված իմ. Տասնումեկ ամիս մունջ իմ կացի` տարեն էրված իմ. Աստվաձ կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ, Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ: Չը կա փաչայի խազինումը մալ քիզի լայիղ. Հալա չին գործի Քիրմանումը շալ քիզի լայիղ. Օսկե մատնումըդ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ. Հաքիլ իս ատլաս, ռանգը գուլգազ-ալ քիզի լայիղ: Աստվաձ կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ, Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ: 2. Խոսկիրդ քաղցըր, լիզուդ շաքար, շարթի միչումը. Գարունքվան ծաղիկ, բաց իս էլի մարտի միչումը. Մազիրըդ ռեհան, փաթըթված է վարթի միչումը` Կանաչ տերեվեն նամ չի կաթի զարթի միչումը. Աստվաձ կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ, Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ: Սայաթ Նովեն իմ, էնդուր գու լամ, դարդիրըս արբաբ. Մազիրըդ ռեհան, կըլապիտոն, հուսիրըդ շարբաբ. Բարակ ղամաթիդ խիստ սազ գու քա դիբա ու զարբաբ. .................................................. ......................................... Աստվաձ կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ, Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:
|