Բաց է արդեն թռիչքի համար, Սիրտն իմ հոգնած բայց կրկին համառ, Պարզ երկնքից ինձ են բաժանում, Այս երկրային շղթաները մեղք ու հատուցում: Ես չար բախտի ստրուկն եմ խելագար, Կյանքս է կրակ կյանքս անարդար, Ցանցն է ընկել իմ հպարտ հոգին, Այս քաոսից ելքը չեմ գտնում ցավոք կրկին:
Ջահը ձեռքիս մահը կողքիս ես ընկնում եմ, Կապանքներից, խոր վերքերից կործանվում եմ, Որոգայթից փախչել փրկել երջանկությունը իմ փխրուն, Ու գտնել ուղին իմ դեպի տուն, ու գտնել ուղին իմ դեպի տուն:
Կարճ է ճամփան դեպի արևներ, Բայց այրվելով չեմ կարող ապրել, Պետք է լինել ամենին պատրաստ, Երբ էլ ոչինչ երբ ոչինչ արդեն չունի իմաստ:
|